Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Լեհաստանի Պշեմիսլ քաղաքից Կիև մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ օդային տարածքի փակ լինելու պատճառով Ուկրաինա ուղևորություններն իրականացվում են երկաթուղային ճանապարհով։

Նա հիշեցրել է, որ նախորդ ամիս այցելել էր Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին փոխանցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները։

Ֆիդանը նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Թուրքիա և Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ինչպես նաև նշել, որ վերջերս Փարիզում կայացած Ուկրաինային նվիրված «Կամեցողների կոալիցիայի» առաջնորդների գագաթնաժողովում ներկայացրել է Թուրքիայի նախագահին։

«Եվրոպայում այս հարցի շուրջ գոյություն ունեն երկու տարբեր մոտեցումներ։ Մեկը վերաբերում է ռազմական աջակցությանը, մյուսը՝ պատերազմի դադարեցմանը։ Թուրքիան առավելապես կենտրոնացած է այն հարցի վրա, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Կիևում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ, որոնց ընթացքում կփոխանցվեն նաև նախագահ Էրդողանի ուղերձները։

Ֆիդանը հիշեցրել է Թուրքիայի միջնորդական դերակատարությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում՝ նշելով, որ Անկարան հյուրընկալել է Ստամբուլի բանակցությունները, ինչպես նաև նպաստել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահոված հացահատիկային համաձայնագրի ձեռքբերմանը։

Նա վստահություն է հայտնել, որ իր այցը դրական ազդեցություն կունենա խաղաղ գործընթացի վրա։

Հայերեն

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել

Զեղծարարության 1000-ից ավելի դեպք, 876 մլն դրամի վնաս․ ԿԲ-ն առաջարկում է կիրառել Stop կանխարգելիչ գործիքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 15/07/26

Երևանում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակողը կալանավորվել է

Ասիական ինդեքսներ - 15/07/26

Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում առկա ատելության խոսքին հակազդելու կարևորությանը