Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

2 րոպեի ընթերցում

Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փեսացուն ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով», - գրել է Սեմ Չատտոն։

Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Նրանք երկուսն էլ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։

2022 թվականին զույգն այցելել էր Հայաստան։ Սեմ Չատտոն, որը խեցեգործ նկարիչ է, Էլեանոր Էքսերջյանի հետ միասին իրենց հեղինակած «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes) նախագծի շրջանակում շուրջ մեկ ամիս շրջել են Հայաստանի տարածքով, ծանոթացել հայկական պատմամշակութային ժառանգությանը և բացառիկ ճարտարապետական կոթողներին։ Սեմը և Էլեանորը շուրջ մեկ ամիս տևած աշխատանքներն ամփոփել են ցուցադրությամբ։ 

Էլեանոր Էքսերջյանը ծնվել է ականավոր արվեստագետների ընտանիքում։ Նա հայտնի արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանի դուստրն է։ Դավիթ Էքսերջյանը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է։

Էլեանորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը պատկանում էր Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասին։ Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։

Էլեանորի մայրը Սյուզան Մուրն է, որը Financial Times-ի արվեստի քննադատն է։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է տարբեր միջոցառումներով

Փեզեշքիանը Լավրովի հետ հանդիպմանն Իրան-Ռուսաստան ավելի սերտ համագործակցության կոչ է արել

Լիճքում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Թարգմանչաց տոնին և Հայ մամուլի օրվան նվիրված գրական հանդիպում

Հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նորվեգիան հայտարարել է, որ Զելենսկին և Ուիթքոֆը կհանդիպեն Օսլոյում

Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է Starlink/Starshield-ի հասանելիության վերականգնումը

ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է

Իսրայելն ընդլայնում է ռազմական կարողությունները. ձևավորվում են Տիեզերական ուժեր