Իրան

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Հնդկաստանի արտգործնախարարությունը կանչել է իրանցի դիվանագետներին, այդ թվում՝ դեսպանի տեղակալ Մոհամմադ Ջավադ Հոսեինիին՝ Հորմուզի նեղուցում Արաբական Միացյալ Էմիրությունների երկու լցանավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 1 քաղաքացի, մի քանիսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANI գործակալությունը։

ԱԳՆ-ում իրանցի դիվանագետներին բողոք են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել էմիրաթական երկու նավթային լցանավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի 1 հնդիկ անդամ, ևս 8-ը վիրավորվել են։ Վիրավորներից վեցը հնդիկ են, երկուսն՝ ուկրաինացի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում