Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Այո, կարծում եմ՝ համաձայնագիրը հնարավոր է։ Իհարկե», - ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Իրանին ԱՄՆ-ի ներկայիս հարվածների նպատակը Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների ոչնչացումն է։

«Մենք ոչնչացնում ենք նրանց այն կարողությունները, որոնք կապված են Հորմուզի նեղուցի հետ», - ասել է նա։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն, ի վերջո, կկարողանա հսկողության տակ առնել նեղուցը։

Միաժամանակ Թրամփն Իրանի հետ հակամարտության ներկա փուլը լայնածավալ ինչ-որ բան չի համարում։

«Դա մի փոքր փոխհրաձգություն է», - ասել է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը «մնում է աննշան ռազմական հնարավորություններով»։

«Մենք կշարունակենք հարվածներ հասցնել, տեսնենք, թե ինչ կլինի», - հավելել է Թրամփը։

ԱՄՆ-ն և Իրանն արդեն երրորդ գիշերը շարունակ հարվածներ են փոխանակել։ Ի պատասխան երկրի մի շարք վայրերում ամերիկյան հարվածների՝ Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել. պայթյուններ են տեղի ունեցել Պարսից ծոցի մի շարք երկրներում

Հայերեն Русский