Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Գերագույն ռադա է ստացվել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը»,- գրել է Ստեֆանչուկը։

Նրա խոսքով՝ Ռադան հարցը կքննարկի առաջիկայում։ Ստեֆանչուկը նաև շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին պետության համար ծայրահեղ բարդ ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար։

Յուլիա Սվիրիդենկոն Ուկրաինայի կառավարությունը գլխավորել էր 2025 թվականի հուլիսի 17-ին՝ Դենիս Շմիգալի հրաժարականից հետո։ Մինչ վարչապետ նշանակվելը նա զբաղեցրել էր առաջին փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ավելի վաղ եղել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ։

Հուլիսի 12-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր  Զելենսկին հայտարարել էր կառավարության ամբողջական թարմացման մասին՝ նշելով, որ Ուկրաինան փոխում է քաղաքական ռազմավարությունը, ինչի համար անհրաժեշտ են կադրային փոփոխություններ։

Միևնույն ժամանակ, Զելենսկին առաջարկել էր Սվիրիդենկոյին մնալ թիմում և գլխավորել նոր կարևոր ուղղություն առանց մանրամասներ ներկայացնելու։

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին