Աշխարհ

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հարավային Կորեան հայտարարել է, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախագահ Լի Չժե Մյոնի մասնակցելու կապակցությամբ Ուկրաինային կտրամադրի 100 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը։

Լի Չժե Մյոնը հրավիրվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ որպես ՆԱՏՕ-ի չորս հնդկախաղաղօվկիանոսյան գործընկերներից մեկը։

«Մենք իրապես ցույց ենք տվել մեր ձգտումն՝ ավանդ ներդնելու միջազգային խաղաղության և կայունության գործում՝ Ուկրաինային 100 միլիոն դոլարի չափով համալիր օգնություն խոստանալու միջոցով», - ասել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Վի Սոն Լակը գագաթնաժողովին մասնակցության առաջին օրվա արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ նոր փաթեթը կսահմանափակվի մարդասիրական օգնությամբ և չի ներառի զենք։

«Ուկրաինային օգնության վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մենք մահացու զենք չենք մատակարարում», - ասել է պաշտոնյան։

Սակայն, նրա խոսքով, Կորեայի Հանրապետության իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, թե հատկապես ինչի համար կծախսվեն միջոցները։

2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Սեուլը Կիևին ուղղակիորեն զենք և զինամթերք չի մատակարարել, բայց փոխանցվել են ոչ մահացու բնույթի ռազմական իրեր, ինչպիսիք են սաղավարտները:

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ Կորեայի Հանրապետությունը 2021-2025 թվականներին դարձել է նշանակությամբ երկրորդ զենքի մատակարարը ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին՝ Միացյալ Նահանգներից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում