1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հունիսի 29-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 368.06 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 419.81 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0068 դրամով և կազմել 4.7315 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 486.76 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 823 դրամով և կազմել 48186 դրամ: