ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-23/06/26
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հունիսի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 368.08 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.94 դրամով և կազմել 419.65 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0499 դրամով և կազմել 4.9314 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 486.68 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 546 դրամով և կազմել 49667 դրամ: