Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է վերսկսելու բանակցություններն ուկրաինական կողմի հետ ցանկացած պահի՝ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի շուրջ  ստեղծված իրադրությանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ:

«Վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, ավարտվեց նրանով, որ ի պատասխան բանակցային խմբերի ցածր մակարդակի վերաբերյալ ուկրաինացիների ափսոսանքների և այն գանգատների, որ բանակցությունները հիմնականում նվիրված են մարդասիրական հարցերին, մեր պատվիրակությունը նախագահ Պուտինի հանձնարարությամբ, առաջարկել է էապես բարձրացնել բանակցողների մակարդակը:

Թվում էր, թե հենց դա էր, ինչի բացակայությունից  գանգատվում էին ուկրաինացի բանակցողները: Նրանք պարզապես հեռացան ռադարներից և աշնանն ասացին. «Ոչ, մենք դադարեցնում ենք այս բանակցությունները»: Մենք պատրաստ ենք վերսկսելու դրանք ցանկացած ժամանակ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել են», - նշել է Լավրովը:  

Հայերեն Русский