1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ հունիսի 19-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 368.15 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 421.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0028 դրամով և կազմել 5.0095 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 487.28 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 1257 դրամով և կազմել 50140 դրամ: Արծաթի գինը նվազել է 24.41 դրամով և կազմել 801.91 դրամ: