Ռուսաստան

Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 18-ին ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրոպայի ապագան ձևավորվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով, և որ ԵՄ-ի համար անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Կիևի արագացված անդամակցությունը կառույցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ցանկանում է, որ Ռուսաստանի հետ պատերազմը ավարտվի մինչև այս տարվա վերջ, և կոչ է արել եվրոպական երկրներին աջակցել Կիևին՝ հակաօդային պաշտպանության հրթիռներով և վառելիքով հաջորդ ձմռանը նախապատրաստվելու համար։

X-ի իր էջում մասնակի կրճատումներով հրապարակված իր ելույթի մեջ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ իր երկիրն «առավել քան որևէ այլ երկիր» արժանի է ԵՄ անդամակցության, քանի որ իր ազատության և անկախության համար մեծ գին է վճարել։

«Եվրոպայի ազատ, միասնական և խաղաղ ապագան որոշվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով։ Սա ցույց է տալիս, թե ինչ բացառիկ իրադրության հետ գործ ունենք»,- ասել է Զելենսկին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում