«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

2 րոպեի ընթերցում

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 2 թեկնածուներ՝ Սասուն Բադոյանը և Վահե Եղիազարյանը։

Հունիսի 11-ին դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի՝ Հայկ Ավագյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել։

Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի՝ Հայկ Ավագյանի, Սասուն Բադոյանի, Արթուր Աբրահամյանի, Վահե Թավաքալյանի, Վահե Եղիազարյանի, Աշոտ Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: 

Մինչ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը ՀՀ դատախազությունը ստացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։  

Հայերեն English Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն