Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հունիսի 8-ին «Կիմսուսան» պատվավոր հյուրերի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատում է ավանդական բարեկամության և համագործակցության զարգացման հանձնառությունը։ Նա նաև ընդգծել է, որ Փհենյանը մտադիր է այսուհետ էլ ամրապնդել փոխգործակցությունը Պեկինի հետ և պաշտպանել «մեկ Չինաստան» սկզբունքը։

Սի Ծինփինն իր հերթին նշել է Հյուսիսային Կորեայի նվաճումները զարգացման բնագավառում և վերահաստատել է Չինաստանի անփոփոխ ուղեգիծը ԿԺԴՀ-ի հետ ավանդական կապերի ամրապնդման համար: Նրա խոսքով՝ Պեկինը կշարունակի երկկողմ համագործակցության զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի համակարգումը։

Բացի այդ, ԿԺԴՀ-ի և Չինաստանի ղեկավարները համաձայնել են երկու երկրներում անցկացնել հանդիսավոր միջոցառումներ՝ երկու պետությունների միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 65-ամյակի առթիվ: Գործակալությունն ընդգծում է, որ բանակցությունները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում և դարձել են «նոր ուղենիշ» Փհենյանի և Պեկինի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործում:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին