Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

2 րոպեի ընթերցում

Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան գրառումն Իրանի ԱԳ նախարարն արել է հայերենով՝ X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հարաբերություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»,-գրել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանն իր հարևաններին առաջնահերթյուն է տալիս։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում