Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը բացառիկության սկզբունքով  «Արմենպրես»-ին տրամադրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձը՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առնչությամբ։ 

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, 

Ցանկանում եմ հղել Ձեզ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետութան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձերդ Գերազանցության գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է ժողովրդի կամքի և ցանկության մասին՝ շարունակելու Կովկասում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական ուղղությունը: 

Վստահ եմ, որ Ձեր կառավարման նոր շրջանում երկու երկրների միջև առավել ծավալուն և առավել կառուցողական համագործակցության շնորհիվ ավելի կուժեղանա և կամրապնդվի վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը. ընթացք, որ կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման ամրապնդմանը։

Ձերդ գերազանցությանը, Հայաստանի բարեկամ և հարևան պետության կառավարությանն ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, փառք ու պանծանք»,- ասված է ուղերձում։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ