Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը դրական է գնահատել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է հնարավորինս օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կայա Կալասը հայտարարել է ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

«Կարծում եմ՝ մասնակցությունը (խմբ․՝ նկատի ունի մասնակցությունն ընտրություններում) իսկապես լավ էր, և, իհարկե, ձայները հաշվվում են։ Բայց հիմա, կարծես, Հայաստանի ժողովուրդը, չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանն, այնուամենայնիվ, ընտրել է եվրոպական ապագան, ինչը լավ բան է։ Իհարկե, մենք փորձում ենք հնարավորինս օգնել նրանց, նաև նրանց ապագա բարեփոխումների հարցում»,-հայտարարել է Կալասը։

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձայների նման հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։

Հայերեն English فارسی Русский Türkçe

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս