Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովուրդն ավարտված խորհրդարանական ընտրություններում քվեարկել է խաղաղության և տարածաշրջանային զարգացման և համագործակցության օգտին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ի՞նչ ուղերձ ունի Թուրքիայի և Ադրբեջանի համար։

«Հայաստանի ժողովուրդն ավարտված խորհրդարանական ընտրություններում քվեարկել է խաղաղության և տարածաշրջանային զարգացման և համագործակցության օգտին Ես հույս ունեմ, որ թե Թուրքիայից, թե Ադրբեջանից սրան դրական արձագանքներ կլինեն։ Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, և մենք պետք է բացենք մեր սահմանը Թուրքիայի հետ, նկատի ունեմ՝ Թուրքիան պետք է բացի սահմանը։ Նաև մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Ի դեպ, մենք շնորհակալ ենք հայկական ապրանքների ներմուծման և արտահանման համար Ախալքալաք-Կարս երկաթուղին բացելու որոշման համար։ Մենք շատ լավ դինամիկա ունենք Թուրքիայի հետ, սակայն մենք պետք է շարունակենք այդ դինամիկան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ամբողջությամբ բացված սահման ունենալու համար»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն  նախաստորագրել են խաղաղության համաձայանգիրը։ «Մենք պետք է այն ստորագրենք։ Մենք պետք է որքան հնարավոր է շուտ սկսենք ԹՐԻՓՓ նախագիծը, որը տարածաշրջանային շրջադարձային նախագիծ է, ինչը կնշանակի, որ մեր տարածաշրջանի բլոկադան հաղթահարված է, և սա շատ մեծ նորություն է, որովհետև մեր տարածաշրջանը փակուղուց վերածվում է խաչմերուկի»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հայերեն English فارسی Français ქართული Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան