Հայաստանը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կշարունակի ինտենսիվ առաջ մղել խաղաղության օրակարգը և հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի համաժողովը նաև ապաշրջափակման համար նոր հնարավորություններ են ստեղծել։

«Հարավային ուղղությունը ևս անհրաժեշտություն է դարձել ապաշրջափակման կոնտեքստում։ Հուսով ենք, որ հնարավորինս շուտ նաև այս ուղղությամբ առաջընթաց կունենանք։ Վերջերս Հայաստանում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հանդիպման նպատակը նաև այն էր, որպեսզի սահմանազատման գործընթացը հնարավորինս արագացվի»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխհարաբերությունների օրակարգը ինտենսիվ քննարկվում է։

«Մենք պարբերաբար քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր տնտեսական համագործակցությունը և հուսով եմ, որ հնարավորինս շուտ  հնարավորություն կունենանք առաջ գնալու այս ուղղությամբ։ Քննարկվում է տարբեր ոլորտներում և՛ Հայաստանից արտահանումը դեպի Ադրբեջան, և՛ Ադրբեջանից արտահանումը դեպի Հայաստան հնարավորինս ընդլայնելու»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս պահին այդ ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն կա։

Հայերեն English Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն