ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունիսի 4-ին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

«Հրաշալի լուր է։ Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ԵՄ անդամակցությանը՝ կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Կիպրոսը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, X-ում հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ բանակցությունները պաշտոնապես սկսելու նպատակով։

«Սա կարևոր հանգրվան է նրանց եվրոպական ինտեգրման ճանապարհին և հզոր ուղերձ է ԵՄ միասնության ու վճռականության վերաբերյալ», - ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ իր երկիրը և Ուկրաինան համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100,000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։

Մադյարը նախկինում ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումը անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում