Իրանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Մերձավորարևելյան հակամարտության ֆոնին հարկադիր դադարից հետո Իրանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման աշխատանքները լիովին վերսկսելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

«Մարտին աշխատանքը դժվարացել էր. հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում մենք նույնիսկ լուրջ խնդիրներ ունեինք կապի հարցում, չհաշված պլանային նիստերի անցկացումը և այլն։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, և կարող եմ ասել՝ ամենակարևոր ուղերձը, որը մենք Աստանայում կայացած հանդիպման ժամանակ լսել ենք (խմբ.՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի) նախարար (Սեյեդ Մոհամմադ) Աթաբակից, բոլոր ուղղություններով լիաֆորմատ պլանային աշխատանքի վերսկսման կոչն էր: Այժմ լրիվ ծավալով վերսկսում ենք բոլոր աշխատանքային շփումները՝ նպատակ ունենալով լիարժեքորեն համալրել համատեղ կոմիտեի երկրորդ նիստի օրակարգը, որն, ինչպես ակնկալում ենք, աշնանը կկայանա Թեհրանում», - ասել է Սլեպնյովը։

Գործակալությունը հիշեցնում է, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թ. մայիսին։

«Մենք տեսնում ենք, որ 2025 թվականը տվել է առևտրի հերթական աճը՝ 15,5%-ով։ Մեր մատակարարումներն Իրան աճել են ավելի քան 20%-ով։ Նշեմ, որ այս աճն արդեն բավականին բարձր հիմքից է. մենք արագ տեմպերով աճում ենք արդեն մի քանի տարի, և, իհարկե, տարեցտարի ավելի դժվար կլինի այս տեմպերը պահպանելը», - Սլեպնյովը մեկնաբանել է համաձայնագրի իրագործման առաջին տարվա արդյունքները։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից