Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով

2 րոպեի ընթերցում

Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքներն արտահանելու վերաբերյալ։  

Հարցին՝ խոսքը Եվրամիությա՞ն, թե՞ այլ շուկաների մասին է, Փաշինյանը պատասխանել է. «Եվրամիության և այլ»։  

Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են նոր շուկաներում։

«Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի։

«Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։

Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև Հայաստանից մի շարք բանջարեղենային մշակաբույսերի ներմուծման նկատմամբ։

Ռուսաստանն արգելել է նաև հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Հայերեն English Español فارسی Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները