Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ ունեն, և մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ։ Ցանկանում եմ մաղթել Ձեզ առողջություն, բարօրություն և հաջողություններ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում