Տնտեսություն

Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները ՌԴ տնտեսության վրա բացասական չեն ազդի. Ռեշետնիկով

2 րոպեի ընթերցում

Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները ՌԴ տնտեսության վրա բացասական չեն ազդի. Ռեշետնիկով

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ ինֆլյացիայի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Ես պատրաստ եմ մեր շուկայի անունից խոսել։ Մեր շուկայի վրա, իհարկե, չի ազդի։ Երեկ ինձ հարցնում էին, ի՞նչ է լինելու ինֆլյացիայի հետ և այդպես շարունակ։ Դրանք բավականին ցածր սպառում ունեցող ապրանքներ են։ Հիմնական ծավալը մենք միշտ բավարարում ենք մեր սեփական արտադրության հաշվին՝ այնտեղ, որտեղ պետք է։ Այդ ուղղություններով մենք մեր շուկայի մատակարարների բավականին դիվերսիֆիկացված համակարգ ունենք։ Չնայած, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, բայց ոչ մի խնդիր մեր տնտեսության համար չի լինի»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կազդեն  Ռուսաստանի տնտեսության վրա հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների ներմուծման  նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ է կիրառել  լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում