ԱՄՆ-ն պատրաստվում է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է թողարկել նոր 250 դոլարանոց թղթադրամ, որի վրա կարող է պատկերված լինել նրա դիմանկարը, եթե երկրի օրենսդիրները թույլատրեն դա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ դաշնային օրենքն արգելում է տպել ողջ մարդու պատկերով ԱՄՆ թղթադրամ, սակայն Կոնգրեսում Թրամփի դաշնակիցները ներկայացրել են օրենսդրություն, որը բացառություն կմտցնի ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված հոբելյանական շարքի համար։

Նախագիծը ներկայացրել է հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը, այն 2025 թ. փետրվարից գտնվում է Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում։

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, անդրադառնալով 250 դոլարանով թղթադրամի մասին հարցին, պատասխանել է, որ «ամեն ինչ Կոնգրեսի ձեռքերում է»։ Նա նաև ընդգծել է, որ «չի կարծում, որ կա որևէ դատապարտելի բան», եթե Թրամփի դիմանկարը հայտնվի թղթադրամի վրա։

Նշենք, որ ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում Թրամփի ստորագրությունն արդեն իսկ նախատեսվում է տեղադրել ամերիկյան թղթադրամների վրա։

Հայերեն العربية English Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան