Միացյալ Նահանգներ

Թրամփը և Կոնգրեսը չեն պատասխանել ՀՕՊ-ի միջոցների մատակարարման վերաբերյալ Զելենսկու նամակին. NBC

2 րոպեի ընթերցում

Թրամփը և Կոնգրեսը չեն պատասխանել ՀՕՊ-ի միջոցների մատակարարման վերաբերյալ Զելենսկու նամակին. NBC

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռևս չի ստացել պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին հասցեագրված իր նամակին, որտեղ ահազանգում էր երկրի հակաօդային պաշտպանական միջոցների խիստ պակասի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ-ից որևէ  մեկնաբանություն չի արվել նամակի առնչությամբ: Զելենսկին հայտարարել էր, որ նամակը Վաշինգտոնի հաստատություններ է ներկայացվել մայիսի 26-ին:

Kyiv Independent-ը հայտնել էր, որ նամակում Զելենսկին ահազանգել է երկրի օդային պաշտպանության համակարգերի, մասնավորապես՝ հակաբալիստիկ հրթիռային հնարավորությունների վատթարացող պակասի մասին։ Զելենսկին նամակում նշել է, որ PURL ծրագրի միջոցով մատակարարումների ներկայիս տեմպը այլևս չի համապատասխանում Ուկրաինայի առջև ծառացած սպառնալիքների ծավալին։

«Ես խնդրում եմ ձեր օգնությունը Ուկրաինայի երկինքը ռուսական հրթիռներից պաշտպանելու հարցում։

Ես, ուկրաինացի ժողովրդի անունից, հարգանքով խնդրում եմ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին շարունակել մնալ ներգրավված և մեզ օգնելու համար ապահովել ռուսական ահաբեկչության դեմ պաշտպանության այս կարևոր գործիքը՝ Patriot PAC-3 հրթիռները և լրացուցիչ համակարգերը՝ կանխելու ռուսական բալիստիկ հրթիռները և ռուսական այլ հրթիռային հարձակումները», - ասվում է նամակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում