ՀՀ վարչապետն անդրադարձել է ՌԴ-ի հետ հարաբերություններին և գազի գնին առնչվող հարցին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հարցին անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՌԴ-ից հնչող հայտարարություններին։
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը՝ մենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի կաշխատենք և մեր բոլոր խնդիրները կլուծենք»,- նշեց վարչապետը։
Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները հայտարարել են, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։