Կառավարությունը նոր պատվովճարներ է սահմանել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ԶՈՒ-ում ծառայություն անցնող զինծառայողների համար

2 րոպեի ընթերցում

Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է նոր պատվովճարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները, որոնց առաջին պայմանագրի ժամկետը լրացել է, նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան պատվովճար։

«2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.5 միլիոն դրամի չափով պատվովճար, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 միլիոն դրամի չափով»,- նշել է Սարգսյանը։

Նախագծով փոփոխվում է նաև ծրագրով պայմանագրային ծառայության անցնելու դիմում ներկայացնելու ժամկետը։

Փոխնախարարի խոսքով՝ եթե նախկինում դիմում կարող էին ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրացած զինծառայողները, ապա այժմ այդ հնարավորությունը կտրամադրվի արդեն ծառայության 4 ամիսը լրանալուց հետո։

Կառավարությունը որոշման նախագծին հավանություն է տվել։

Հիշեցնենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինված ուժերում ծառայող զինծառայողները պայմանագրով նախատեսված 5 տարի ժամկետով ծառայությունից և զորացրումից հետո ստանում են 5 միլիոն դրամ պատվովճար։ Նոր փոփոխությամբ, եթե նրանք որոշեն շարունակել ծառայությունը և նոր պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, կստանան նոր պատվովճար։

 

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան