ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է ՀՀ-ի հետ հազվագյուտ հանածոների ոլորտում գործակցության նշանակությանը

2 րոպեի ընթերցում

Այն երկրները, որոնք չունեն օգտակար հանածոներ կամ դրանք ձեռք բերելու, վերամշակելու հնարավորություն, 21-րդ դարում հետ կմնան տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնում լինելուց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրի կարևորությանը:

«Ամբողջ աշխարհում ամեն օր տեսնում ենք, որ ամենակարևոր օգտակար հանածոները, որոնց մասին ընդամենը 20 տարի առաջ ոչ ոք չէր խոսում, այսօր անհրաժեշտ են բոլոր նոր տեխնոլոգիաների, բոլոր նորարարությունների համար, որոնք այսօր գոյություն ունեն: 21-րդ դարում անհրաժեշտ կլինի ոչ միայն ունենալ այդ օգտակար հանածոները, այլև ունենալ դրանք օգտակար ապրանքների վերամշակելու ունակություն, ինչը կարևոր նշանակություն ունի ապագա բարգավաճման համար: Եվ այն երկրները, որոնք ունակ են դրան, կկարողանան ձեռք բերել տնտեսական անկախություն և 21-րդ դարում կհայտնվեն նորարարության կենտրոնում: Իսկ նրանք, որոնք հետ են մնում, կտուժեն դրա պատճառով: Մենք կկարողանանք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրներին, մեր երկու տնտեսություններին ապահովենք այդ կարևոր օգտակար հանածոների հասանելիությունն այնպես, որ դա ոչ միայն ֆինանսապես շահավետ լինի մեր երկրների համար, այլև նպաստի նորարարության այն ցիկլին, որն այդքան կարևոր նշանակություն կունենա 21-րդ դարի համար»,- նշել է  Ռուբիոն:

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի շրջանակներում։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հայերեն English فارسی Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը