Մոլդովան պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկին․ Moldpres

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մայիսի 19-ին Ստրասբուրգում հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ բոլոր խմբերի (կլաստեր) հոդվածների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է մոլդովակական Moldpres լրատվական գործակալությունը։

«Մենք ցանկանում ենք շարունակել առաջ շարժվել: Մոլդովան պատրաստ է բանակցություններ սկսել բոլոր խմբերի շուրջ: Եվ՛ Եվրոպական հանձնաժողովը, և՛ խորհուրդը հաստատել են, որ մենք պատրաստ ենք: Քայլ առ քայլ Մոլդովան կատարում է իր պարտավորությունները: Հուսալի, արժանիքների վրա հիմնված անդամակցության գործընթացը պահանջում է երկու կողմերի ջանքերն ու նվիրվածությունը», - ընդգծել է Մայա Սանդուն:

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում կառույցի գլխավոր գրասենյակում վերահաստատել է կառույցի աջակցությունը Մոլդովայի եվրոպական ուղուն:

«Իմ այսօրվա ուղերձը, որը ձևակերպված է հնարավորինս հստակ ձևով, այն է, որ Եվրախորհրդարանը կշարունակի ամեն կերպ աջակցել Մոլդովային», - ասել է նա։

Նախագահ Մայա Սանդուն մայիսի 19-ին այցելել է Եվրախորհրդարան. նա հանդիպումներ կունենա Եվրոպական օրենսդիր մարմնի քաղաքական խմբերի հետ՝ քննարկելու Մոլդովայի արձանագրած առաջընթացը և Եվրամիությանն անդամակցելու ուղու հաջորդ քայլերը։

 

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Հայերեն English Русский

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ