Ուկրաինայի դատարանը խափանման միջոց է ընտրել «Երմակի գործով» ևս չորս մեղադրյալների համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է ընտրել Կիևի արվարձանում շքեղ բնակարանների կառուցման ընթացքում փողերի լվացման գործով ևս չորս մեղադրյալների համար։ Այս գործով անցնում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Կոռուպցիային հակազդելու կենտրոն» ուկրաինական հասարակական կազմակերպությունը։

«Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է ընտրել «Դինաստիա» նախագծի շինարարության ընթացքում 460 միլիոն գրիվնա (10.4 միլիոն դոլար) լեգալացնելու ևս չորս կասկածյալների համար»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

Կենտրոնի տվյալներով՝ այդ կասկածյալներն են «Սոլնեչնի Բերեգ» բնակարանային շինարարության կոոպերատիվի տնօրենը, ստվերային հաշվապահությանն առնչված կառավարիչը և կոոպերատիվի երկու պաշտոնական հիմնադիրները, որոնք իրականացրել են դրամական միջոցների օրինականացման ֆինանսական գործարքներ։ Դատարանը նրանց համար սահմանել է գրավ, որը պետք է վճարվի հինգ օրվա ընթացքում։

Ուկրաինայի հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը մայիսի 11-ին հայտարարել էր Կիևի արվարձանում շքեղ բնակարանների կառուցման ընթացքում փողերի լվացման համար Երմակին մեղադրանք առաջադրելու մասին։ Դրանից երեք օր անց Երմակի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ 3.1 միլիոն դոլար գրավ վճարելու հնարավորությամբ: Երմակը հայտարարել էր, որ չունի նման միջոցներ և իր պաշտպանությունը կբողոքարկի այս որոշումը:

 

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան