Եվրոպա

Մոլդովայի նախագահն ընդգծել է եվրաինտեգրման ուղու նշանակությունն իր երկրի ապագայի համար․ Moldpres

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահն ընդգծել է եվրաինտեգրման ուղու նշանակությունն իր երկրի ապագայի համար․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն մայիսի 15-ին Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ ընդլայնման գործընթացը պատմականորեն եղել է մայրցամաքում կայունությանը և խաղաղությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Նա կարծիք է հայտնել, որ նույն մոդելը պետք է կիրառվի նաև այսօր եվրոպական ինտեգրման ճանապարհին գտնվող պետությունների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Moldpres-ը։

«Ընդլայնման յուրաքանչյուր ալիք մայրցամաքին բերել է ավելի շատ կայունություն, խաղաղություն և անվտանգություն։ Սա այն փաստն է, որը մենք կարող ենք հստակ տեսնել, եթե նայենք Եվրոպայի էվոլյուցիային վերջին տասնամյակների ընթացքում», - ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը չի սպասել, որ թեկնածու պետությունները կատարյալ դառնան, այլ փոխարենն առաջարկել է անդամակցությունը որպես ժողովրդավարական վերափոխման գործիք։

Այս համատեքստում պետության ղեկավարը նշել է, որ նույն սկզբունքները պետք է կիրառվեն նաև Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների և Մոլդովայի Հանրապետության դեպքում։

Նա նաև ընդգծել է եվրոպական ուղու կարևոր նշանակությունն իր երկրի ապագայի համար։

Սանդուի խոսքով՝ Մոլդովայի եվրոպական ինտեգրացիան անմիջականորեն կապված է Եվրամիության անվտանգության հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում