Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ երկիրը կարող է սկսել նավթ գնել ԱՄՆ-ից։

«Սին ասել է, որ նրան դուր է գալիս այդ միտքը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Նրանք համաձայնել են, որ ցանկանում են նավթ գնել ԱՄՆ-ից։ Նրանք կգնան Տեխաս։ Մենք չինական նավերը ուղարկելու ենք Տեխաս ու Լուիզիանա և Ալյասկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

Ըստ Kpler առևտրային վերլուծական հարթակի՝ Պեկինը հասցրել է ԱՄՆ-ից էներգակիրների ներմուծումը «բացարձակ նվազագույնի» այն բանից հետո, երբ Թրամփը 2025 թվականին զգալի սակագներ սահմանեց, և ԱՄՆ-ից Չինաստան հում նավթի արտահանումը փաստացի դադարեցվել է ավելի քան մեկ տարի առաջ։

Չնայած իրանական պատերազմից հետևանքով համաշխարհային էներգետիկ ցնցմանը՝ Չինաստանում նավթի մեծ պաշարները մինչ օրս կարողացել են մեղմել դրա բացասական տնտեսական ազդեցությունները։ Ռուսաստանը Չինաստանի համար հում նավթի ներմուծման հիմնական աղբյուրն է։

Իրանական պատերազմի սկսվելուց առաջ Չինաստանը իրանական նավթի ամենամեծ գնորդն էր։

Հայերեն English Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում