Իսրայելի կառավարող կոալիցիան խորհրդարանի արձակման օրինագիծ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կառավարող կոալիցիան ներկայացրել է ներկայիս գումարման խորհրդարանի՝ Քնեսեթի արձակման մասին օրինագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է ​​Kan պետական հեռուստառադիոընկերությունը։

Օրինագիծը մայիսի 13-ին ներկայացրել է կոալիցիայի նախագահ Օֆիր Կացը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պատգամավոր է։ Օրինագծին հավանություն են տվել բոլոր կոալիցիոն խմբակցությունների ղեկավարները։ Ենթադրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը քննարկումների ընթացքում կորոշվի Քնեսեթի հարցերով հանձնաժողովում։

Ինչպես նշում է Kan-ը, կոալիցիան նման քայլի է դինել, որպեսզի վերահսկի խորհրդարանի արձակման գործընթացն ու ժամկետները. այն սկզբնապես նախաձեռնել էր ծայրահեղ կրոնական խմբակցություններից մեկը, և դրան հավանություն էր տվել  ընդդիմությունը։ Սպասվում է, որ Քնեսեթի արձակման հարցի քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթ։

Ynet լրատվական հարթակի տվյալներով՝ կոալիցիայի ներսում արդեն քննարկվել են արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետները, նախապես դիտարկվել են սեպտեմբերի 1-ը կամ սեպտեմբերի 15-ը։

Սակայն «Լիկուդ» և «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ ընտրությունների վաղաժամկետ անցկացումը կարող է անբարենպաստ լինել գործող կոալիցիայի համար և առաջարկում են ավելի երկար սպասել։ Մասնավորապես, «Կրոնական սիոնիստների» առաջնորդ Բեզալել Սմոտրիչը, վախենալով, որ իր ծայրահեղ աջ կուսակցությունը չի հաղթահարի ընտրական շեմը, ձգտում է հետաձգել քվեարկությունը մինչև հոկտեմբերի 27-ը։

Սկզբնապես Քնեսեթի հաջորդ ընտրությունները նախատեսված էին այդ օրը:

Հայերեն English

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել