Թրամփը հայտնել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի առևտուրը և Իրանի դեմ պատերազմը

3 րոպեի ընթերցում

Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Իրանի դեմ պատերազմը, սակայն բանակցությունների առանցքում կլինեն առևտրային հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա զրույցի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։

«Մենք շատ երկար զրույց կունենանք այդ մասին։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ նա համեմատաբար լավ է տրամադրված։ Շրջափակման առումով խնդիր չկա։ Նրանք այդ շրջանից մեծ քանակությամբ նավթ են ստանում։ Մենք խնդիր չենք ունեցել», - ասել է նա։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք կարիք կա, որ Սի Ծինփինը միջամտի Իրանի հարցում։

«Կարծում եմ՝ մենք նրանցից Իրանի առումով օգնության կարիք չունենք։ Մենք այսպես թե այնպես կհաղթենք։ Կհաղթենք խաղաղ ձևով կամ այլ ձևով։ Նրանց նավատորմը ոչնչացված է։ Նրանց օդուժը ոչնչացված է։ Նրանց պատերազմի մեքենայի յուրաքանչյուր տարր ոչնչացված է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ Իրանի ծովային շրջափակումը շատ արդյունավետ է։ Նա կրկնել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։

Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ Սի Ծինփինի հետ շատ հարցեր ունի քննարկելու, և Իրանը չի լինի այդ հարցերից գլխավորը, քանի որ այն վերահսկողության տակ է։

«Մենք կա՛մ գործարք կկնքենք, կա՛մ նրանք կոչնչացվեն: Այսպես թե այնպես, մենք կհաղթենք», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Սի Ծինփինի հետ քննարկման գլխավոր թեման կլինի առևտուրը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Թրամփը նշել է, որ դրա ավարտը մոտենում է, և շուտով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանգուցալուծում կլինի։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է երկարաձգել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումները՝ էներգետիկ ճգնաժամը զսպելու համար, Թրամփը պատասխանել է, որ կանեն, ինչ անհրաժեշտ է։

Նա նաև նշել է, որ ինքն ու Չինաստանի նախագահը սպասում են այդ հանդիպմանը, որը «հրաշալի» է լինելու։ Թրամփը շեշտել է, որ Սի Ծինփինն իր ընկերն է։

Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների ղեկավարներ, այդ թվում՝ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, Tesla-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը:

Թրամփի պետական այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 15-ը։ Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։

Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատրաստ է վերացնել տարաձայնությունները Թրամփի այցի ընթացքում

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի