Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատրաստ է վերացնել տարաձայնությունները Թրամփի այցի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է վերացնել տարաձայնությունները Թրամփի այցի ընթացքում

Չինաստանի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցի ընթացքում պատրաստ են ջանքեր գործադրել Վաշինգտոնի հետ տարաձայնությունները վերացնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Բարձր մակարդակի դիվանագիտությունն անփոխարինելի ռազմավարական դեր է խաղում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունը որոշելու գործում: Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին, ղեկավարվելով հավասարության, հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքներով, ընդլայնել համագործակցությունը և կարգավորել տարաձայնությունները, որպեսզի ավելի մեծ կայունություն և որոշակիություն բերվի հակասություններով և անկայունությամբ լի աշխարհ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել էր, որ ԱՄՆ Նախագահը պետական այցով երկրում կլինի մայիսի 13-15-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում