Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 19-ամյա վարորդի նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառվել

1 րոպեի ընթերցում

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ տնային կալանք է կիրառվել՝ երկու ամիս ժամկետով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեն մայիսի 6-ին նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչն ապրիլի 23-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում,  երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Նշենք նաև, որ 19-ամյա վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքից։ 

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները մայիսի 6-ին 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին։

Հայերեն

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները