Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 19-ամյա վարորդի նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառվել
1 րոպեի ընթերցում

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ տնային կալանք է կիրառվել՝ երկու ամիս ժամկետով։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեն մայիսի 6-ին նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչն ապրիլի 23-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։
Նշենք նաև, որ 19-ամյա վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքից։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները մայիսի 6-ին 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին։