Կարմիր հրապարակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի շարասյուներ և զինվորական կուրսանտներ չեն լինի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նման լուրեր ավելի վաղ տարածվել էին ոչ պաշտոնապես։

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ շքերթը կրճատվել է «գործող օպերատիվ իրավիճակի պատճառով»։

«Հետևակային շարասյան կազմում շքերթին կմասնակցեն զինված ուժերի բոլոր ճյուղերի և առանձին տեսակների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների զինծառայողները», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ, ըստ նախարարության, «զինվորական տեխնիկայի շարասյունն» այս տարի շքերթին չի մասնակցի։

«Պատճառը ներկայիս օպերատիվ իրավիճակն է», - նշված է Ռուսաստանի ՊՆ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ «Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական դպրոցների և կուրսանտների կորպուսի սաները չեն մասնակցի» Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։

2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր առաջին անգամ է, որ ռազմական տեխնիկան չի մասնակցի Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։

Այնուամենայնիվ, ըստ հայտարարության՝ շքերթի ավիացիոն մասը կկայանա։

Վերջին տարիներին շքերթի ավիացիոն մասը պարբերաբար չեղարկվել է վատ եղանակի պատճառով։

Հայերեն

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»