Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության պատճառը խմելու ջրում հայտնաբերված մանրէներն են

2 րոպեի ընթերցում

ՀՀ Բյուրեղավան համայնքում ապրիլի 21-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով պայմանավորված՝ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:

«Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստան

Բյուրեղավանից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացվել է 11 քաղաքացի. ՀՎԿԱԿ

Օրերս Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։ 

 

Հայերեն English

Հայաստանի անտառներում վնասատուների դեմ պայքարը շարունակվում է. ընդգրկված է շուրջ 9000 հեկտար

Գեղարքունիքում նախապատրաստվում են ոռոգման հերթական շրջանին

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալներ՝ Ախուրյան համայնքում

Կոտայքում՝ հացի և Շիրակում՝ կաթնամթերքի արտադրամասերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ