Սանդուն Զելենսկու հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Մոլդովայի և Ուկրաինայի անվտանգությունը փոխկապված են

3 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ապրիլի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Կիև և բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpress-ը։

Քննարկումները կենտրոնացել են էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Եվրամիությանն անդամակցելու գործընթացի վրա: Այցը համընկել է Չեռնոբիլի ատոմային վթարի 40-ամյակի հիշատակի միջոցառումների հետ։

«Ես ցանկանում եմ Ուկրաինայի ժողովրդին ասել՝ մենք գնահատում ենք ձեզ, մենք ձեզ հետ ենք», - նշել է նախագահ Սանդուն։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի սպառնալիքներն Ուկրաինայի սահմաններին կանգ չեն առնում. դրանք անմիջական ազդեցություն ունեն նաև Մոլդովայի վրա։ Այս համատեքսում նախագահը նշել է Նովոդնիստրովսկի էլեկտրակայանի վրա հարձակումը, որի պատճառով աղտոտվել է Դնեստր գետի ջուրը, և գրեթե մեկ շաբաթ 300 000 մոլդովացիներ մնացել են առանց խմելու ջրի։ Մոլդովայի վրա պատերազմի ազդեցությունների տեսնակյունից նախագահը նաև նշել է իր երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և օդային տարածքի բազմակի խախտումները:

«Մոլդովայի անվտանգությունն ու Ուկրաինայի անվտանգությունը փոխկապակցված են։ Պաշտպանվելով՝ Ուկրաինան նաև մեզ է պաշտպանում», - ասել է Մայա Սանդուն:

Միևնույն ժամանակ Մոլդովայի նախագահն անդրադարձել է ԵՄ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկին՝ ընդգծելով, որ և՛ Մոլդովան, և՛ Ուկրաինան կատարել են բոլոր պայմանները:

«Երբ ԵՄ-ն Ուկրաինային տրամադրեց 90 միլիարդ եվրոյի վարկ և ընդունեց նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, այն գործեց միասնությամբ և վճռականությամբ: ԵՄ-ն պետք է նույն միասնությամբ հանդես գա ընդլայնման գործընթացում և պաշտոնապես անհապաղ բանակցություններ սկսի Մոլդովայի և Ուկրաինայի հետ»,- շեշտել է նա:

Նախագահի այցի օրակարգում ներառված է նաև երկու նախագահների այցը Չեռնոբիլ՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր զոհաբերել են իրենց առողջությունն ու կյանքը՝ 40 տարի առաջ տեղի ունեցած միջուկային աղետի հետևանքները սահմանափակելու համար:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ

Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար». Ռյուտե

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտվել է»

ԵՄ-ն Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա. այն կօգտագործվի նաև սահմանազատման գործընթացում

Ակունք համայնքը հրավիրում է հողամասի աճուրդի

Կոտայքի մարզի Ակունք համայնքն օգոստոսի 25-ին հրավիրում է աճուրդի

Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան