Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են գերիների փոխանակման մասին՝ «193-ը 193-ի դիմաց» ձևաչափով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների հերթական փոխանակումը՝ «193-ը 193-ի դիմաց» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ինչպես ՌԴ պաշտպանության նախարարությունը, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների և Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այժմ ռուսաստանցիները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։

Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ 193 ուկրաինացի զինծառայող վերադառնում է հայրենիք։

«Նրանց շրջանում կան մարդիկ, որոնց նկատմամբ Ռուսաստանը քրեական գործեր է հարուցել։ Նա նաև վիրավորներ», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Նախորդ փոխանակումը՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, տեղի է ունեցել ապրիլի 11-ին. կողմերը փոխանակել են 175-ական գերեվարված զինծառայողի։

Մարտի 5-ին և 6-ին Մոսկվան և Կիևը երկու փուլով իրականացրել են ռազմագերիների փոխանակում՝ «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով։

Հայերեն

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի այցի ժամանակ

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ի՝ Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Օձունում կասեցվել է լցակայանի գործունեություն

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Թրամփը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնում հանուն Էրդողանի