Համայնքային գույքի օտարման աճուրդները կիրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով․ Պետգույքի կոմիտեն վերապատրաստել է շուրջ 200 աշխատակցի

2 րոպեի ընթերցում

Պետական գույքի կառավարման կոմիտեն 2024 թվականի նոյեմբերից գործարկել է www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքը՝ պետական գույքի աճուրդների իրականացման գործընթացը տեղափոխելով թվային հարթակ։

«Այսուհետ, ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության համաձայն, ոչ միայն պետական, այլ նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդով օտարումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։

Այդ նպատակով ապրիլի 8-20-ը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվեցին վերապատրաստումներ՝ ՀՀ մարզերի 70 համայնքի շուրջ 200 աշխատակցի մասնակցությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Վերապատրաստումների նպատակն էր համայնքների ներկայացուցիչներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով անշարժ և շարժական գույքի աճուրդով օտարման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար։

Ավարտվել են համայնքային աճուրդների գործարկման նպատակով իրականացված www.e-auctions.am հարթակի տեխնիկական արդիականացման աշխատանքները։ Միաժամանակ, օգտատերերի համար ներդրվում են նոր գործիքներ և հնարավորություններ՝ համակարգը դարձնելով առավել հարմարավետ և կիրառելի։ 

Հայերեն

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս