Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է․ Պապոյան
1 րոպեի ընթերցում

Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է։

«Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։ 2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,– գրել է նախարարը։