Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, վերջնարդյունքում մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այնուամենայնիվ, չի սպասում չորեքշաբթի օրը լրացող հրադադարի երկարաձգմանը։

Թրամփի պնդմամբ՝  Իրանն այլընտրանք չունի, քանի որ ԱՄՆ-ն վերացրել է նրա նավատորմը, ռազմաօդային ուժերը, ինչպես նաև առաջնորդներին, ինչը, Միացյալ Նահանգների նախագահի բնութագրմամբ, դժվարացնում է իրավիճակը։

Այդուհանդերձ, Թրամփի կարծիքով, Իրանի ներկայիս առաջնորդները շատ ավելի ռացիոնալ են։

Հարցին, թե արդյոք կերկարաձգի հրադադարը՝ խաղաղության բանակցություններին ժամանակ տալու, պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնելու համար, Թրամփը պատասխանել է, որ չի ցանկանում դա անել։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին