Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները ծանոթացել են կեղտաջրերի կառավարման ոլորտում գերմանացիների փորձին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները ծանոթացել են կեղտաջրերի կառավարման ոլորտում գերմանացի մասնագետների կուտակած փորձին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  համայնքապետարանում տեղի է ունեցել Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համատեղ ֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Կեղտաջրերի արդյունավետ

կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի թիմի և ԳԴՀ Դրեզդեն քաղաքի կեղտաջրերի կառավարման կազմակերպության անդամների հանդիպումը Վարդենիս համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-քննարկումից հետո  իրականացվել է դաշտային այց Վարդենիս քաղաքի և մի քանի բնակավայրի թեժ կետեր, ինչը հնարավորություն է տվել գերմանացի փորձագետներին ընդհանուր պատկերացում կազմել առկա իրավիճակի վերաբերյալ և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ծանոթացնել կեղտաջրերի ոլորտի գերմանացի մասնագետների փորձին՝ ներգրավելով նրանց  առաջիկա երկու տարիների համագործակցության պլանավորմանը։

«Գերմանացի փորձագետների այցը Վարդենիս չափազանց կարևոր քայլ է մեր համայնքում կեղտաջրերի կառավարման համակարգի բարելավման և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ, որը  կարող է հիմք հանդիսանալ հետագա արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը։

Հայերեն Español

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը