Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները ծանոթացել են կեղտաջրերի կառավարման ոլորտում գերմանացիների փորձին
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները ծանոթացել են կեղտաջրերի կառավարման ոլորտում գերմանացի մասնագետների կուտակած փորձին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանում տեղի է ունեցել Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համատեղ ֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Կեղտաջրերի արդյունավետ
կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի թիմի և ԳԴՀ Դրեզդեն քաղաքի կեղտաջրերի կառավարման կազմակերպության անդամների հանդիպումը Վարդենիս համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպում-քննարկումից հետո իրականացվել է դաշտային այց Վարդենիս քաղաքի և մի քանի բնակավայրի թեժ կետեր, ինչը հնարավորություն է տվել գերմանացի փորձագետներին ընդհանուր պատկերացում կազմել առկա իրավիճակի վերաբերյալ և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ծանոթացնել կեղտաջրերի ոլորտի գերմանացի մասնագետների փորձին՝ ներգրավելով նրանց առաջիկա երկու տարիների համագործակցության պլանավորմանը։
«Գերմանացի փորձագետների այցը Վարդենիս չափազանց կարևոր քայլ է մեր համայնքում կեղտաջրերի կառավարման համակարգի բարելավման և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը։