Մերձավոր Արևելք

Ուկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ուկրաինական սպառազինության և անօդաչու թռչող սարքերի արտահանման շուրջ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հետ տասնամյա համաձայնագրեր կնքելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված գրառման մեջ նա նշել է, որ  Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի 11 երկրից արդեն կան համապատասխան հայտեր, բացի այդ, Զելենսկու խոսքով, Կիևն աստիճանաբար դիտարկում է նաև Կովկասը:

Նախատեսվում է սպառազինության համատեղ արտադրություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել եվրոպական երկրների, մասնավորապես Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում