Հայաստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Հակակոռուպցիոն դատարանի բակից արգելանքի վերցված անձանց

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Հակակոռուպցիոն դատարանի բակից արգելանքի վերցված անձանց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի բակից ոստիկանությունը բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի 17 աջակցի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում