Քաղաքականություն

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 18-ին

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 18-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Հայաստանի կառավարության հերթական նիստը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, սակայն Ազգային ժողովում ապրիլի 15-ից քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի մասին զեկուկցը, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր և պետք է կայանար ապրիլի 17-ին։ Քանի որ խորհրդարանում Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկումը դեռ չի ավարտվել, որոշվել է Կառավարության հերթական նիստն անցկացնել ապրիլի 18-ին, որն աշխատանքային օր է։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր։ Դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2026 թվականի ապրիլի 18-ը։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում