ՀՀ ԿԳՄՍ նախարարը կինոգործիչների հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայ կինոյի օրվա շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կինոգործիչներին Հայ կինոյի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համատեղ իրականացրած ծավալուն աշխատանքի համար, որի արդյունքում կինոոլորտում արձանագրվել են մեծ ձեռքբերումներ և հաջողություններ։

Հանդիպման ընթացքում նախարարը կինոգործիչների հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել օրենսդրական բարեփոխումների լավարկմանը և առաջարկել պարբերական համդիպումների ձևաչափով համատեղ քննարկել գույքագրված հարցերն ու առաջարկությունները:

Նա նշել է, որ պետությունն ամուր կանգնած է կինոյի ոլորտի կողքին՝ ընդգծելով, որ պետական աջակցության ծրագրերն այս տարի նշանակալի աճել են. ոլորտին ուղղվել են 1 միլիարդից ավելի հատկացումներ:

Խոսելով կինոոլորտի հաջողությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում հայ կինոգործիչների գրանցած հաջողությունները: Այդ համատեքստում նա անդրադարձել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2026 թվականին ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում

Հայերեն Türkçe

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը